Սիմոնյան․ Տուսկը ՀՀ-ն Սարգսյանի աչքերով է տեսնում, պետք է զուսպ լինի18 հունիսի 2020 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանը տեսնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աչքերով, իսկ նրա հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում, նաև Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված, ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Սիմոնյանն անդրադարձել է ԵԺԿ նախագահի հայտարարությանը, թե կուսակցությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ ընդդիմության հանդեպ ճնշումներից։ «Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին: Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ, որ կան ավելի պատշաճ և ավելի մասնագիտացված անձինք»,- ասել է նա։ Սիմոյանի խոսքով՝ միջազգային կառույցներին հղում անելիս կարելի է «ավելի լուրջ, ավելի հեղինակավոր և ավելի համապարփակ տեսարան ներկայացնող զեկույցների և արձագանքների» հղումներ անել, ըստ որոնց Հայաստանում ժողովրդավարության, մամուլի ազատության և մնացած բոլոր առումներով կտրուկ աճ կա: Հայաստանյան կուսակցություններից ԵԺԿ անդամ է ՀՀԿ-ն։ Ավելի վաղ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել էր հեռավար քննարկումների լուսանկարներ, որոնց մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |