Սևանում կթույլատրվի միայն սիգ ու կարաս որսալ

Սևանում կթույլատրվի միայն սիգ ու կարաս որսալ

PanARMENIAN.Net - Կառավարության ընդունած նոր օրինագծով արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը՝ բոլոր ձկնատեսակների համար, բացի սիգից և կարասից։ Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի) և օրվա լուսային ժամերին։

Արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից։

Սևանում շրջակա միջավայրի նախարարությունը սահմանում է ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

Ըստ նախագծի՝ սիգի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը։ Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվում է հոկտեմբերի 1-ից մինչև 2021-ի մարտի 1-ը։

Նշվում է, որ ձկնագողության հետևանքով Սևանում մի շարք խնդիրներ են առաջացել, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---