Ցերցվադզե․ Վրաստանում կորոնավիրուսի 2-րդ ալիք դեռ չի սկսվել, եղածն առաջինի հետևանքն է19 հունիսի 2020 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք դեռ չի սկսվել, այն, ինչ կատարվում է երկրում՝ առաջինի արդյունքն է, հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվադզեն, փոխանցում է Apsny.ge-ն։ Նա նաև ուշադրություն է հրավիրել կորոնավիրուսի համաշխարհային վիճականգրության վրա՝ նշելով, որ Վրաստանը նոր դեպքերի թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է։ «Կարծում եմ, որ սրանք վիրուսի առաջին ալիքի մնացորդներն են, երկրորդ ալիքը դեռ չի էլ սկսվել։ Չնայած, հնարավոր է՝ վիրուսի առաջին ալիքն այնպես խառնի երկրոդին, որ նրանց միջև մեծ տարբերություն չլինի։ Վերջին օրերին Վրաստանում 13 դեպք է գրանցվել, այն շատ քիչ է։ Վրաստանում առայժմ տագնապային որևէ բան չկա»,- ասել է նա։ Ցերցվադզեն նշել է, որ պետք է շարունակեն հետևել հակահամաճարակային կանոններին, որպեսզի հիվանդացության ցուցանիշները լինեն նվազագույն։ Հունիսի 19-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 893 է, առողջացել է 739 հոգի։ Երկրում մահվան 14 դեպք է գրանցվել։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |