Բուժանձնակազմ, 30,000 թեստ և այլ պարագաներ․ Լիտվան օգնություն է ուղարկել ՀՀ-ին19 հունիսի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Լիտվան Հայաստան է ուղարկել 8 բուժաշխատողի ու 3 մասնագետի, կորոնավիրուսի 30,000 թեստ և 60,000 փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20,000 օդափոխիչի զտիչ (ֆիլտր), հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից։ Այդ երկրի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան նշել է՝ հպարտ են, որ կարողանում են օգնել Հայաստանին դժվարին ժամանակահատվածում։ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ այդ երկիրն առաջինն էր, որ արձագանքել է Հայաստան բուժանձնակազմ ուղարկելու կոչին և միակ երկիրն է, որը երկրորդ անգամ պետական մակարդակով օժանդակություն է ցուցաբերել։ Մայիսի 14-ին Լիտվան ՀՀ մարդասիրական օգնություն էր ուղարկել։ Ապրիլին Լիտվայի կառավարությունը որոշել էր հատկացնել 100,000 եվրո` լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների ձեռքբերման և դրանք որպես մարդասիրական օգնություն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային փոխանցելու նպատակով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |