Լեգենդար Նունու Գոմեշը՝ ՎիվառոԲեթի դեսպան![]() 19 հունիսի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշը գործակցության եռամյա պայմանագիր է կնքել FeedConstruct և BetConstruct ընկերությունների հետ: Պորտուգալիայի հավաքականի կազմում Ֆուտբոլի աշխարհի երկու և Եվրոպայի երեք գավաթների մասնակցած Գոմեշը երեք տարի ժամկետով հանդես կգա որպես BetConstruct-ի և վերջինին կից գործող սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող FeedConstruct ընկերության դեսպան: «Հաճելի է միանալ BetConstruct ընտանիքին, հուսով եմ՝ երկար ժամանակով: Շնորհակալ եմ վստահության համար. հուսով եմ՝ շուտով կհանդիպենք»,- ասել է Գոմեշը: Աշխարհի բազմաթիվ երկրներում գործունեություն ծավալող, առցանց և իրական խաղային ոլորտում ծրագրային լուծումներ մշակող և մատակարարող BetConstruct ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Վիգեն Բադալյանը դրական սպասելիքներ ունի Գոմեշի հետ գործակցությունից: «Մեծ ուրախությամբ բարի գալուստ ենք մաղթում լեգենդար Նունու Գոմեշին որպես մեր դեսպան՝ ակնկալելով գրավել նոր սպորտային հորիզոններ նրա ֆուտբոլային փորձառության և գիտելիքների շհորհիվ»,- նշել է Բադալյանը: Նունու Գոմեշը հրավիրված էր մայիս ամսին անցկացված ընկերության աջակիցների մասնակցությամբ «Չեմպիոնների զանգ» օնլայն տեսազրույցին, որը համախմբել էր մյուս բրենդ-դեսպաններին՝ ներառյալ Անդրեյ Շևչենկոյին և Յուրի Ջորկաեֆին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |