Լեհաստանից ՀՀ բուժպարագաներով ինքնաթիռ կժամանի![]() 19 հունիսի 2020 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից հունիսի 19-ին Հայաստան է ուղևորվել մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։ Այդ մասին ասվում է Լեհաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։ ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին» ուղղված Լեհաստանի «Համերաշխություն» պետական հիմնադրամի օգնության խմբաքանակում ներառված են 20,000 բժշկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ձեռքի և երեսի ախտահանիչ հեղուկ։ Օդանավակայանում ուղեբեռի ճանապարհմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պավել Յաբլոնսկին, բարձրաստիճան դիվանագետներ, «Համերաշխություն» հիմնադրամի ներկայացուցիչներ։ Հունիսի 18-ին ՀՀ և Սերբիայի նախագահների պայմանավորվածության շնորհիվ հատուկ չվերթով Երևան է ժամանել բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին օդանավը։ Սերբիան Հայաստանին է տրամադրել 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500, 000վիրահատական և 100,000 շնչառական դիմակներ, 25,000 պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լիտվան Հայաստան է ուղարկել 8 բուժաշխատողի ու 3 մասնագետի, կորոնավիրուսի 30,000 թեստ և 60,000 փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20,000 օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |