Հրազդանի բազմաբնակարանների վերելակները կնորոգվեն![]() 19 հունիսի 2020 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հրազդանի բազմաբնակարան շենքերի վերելակները կնորոգվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Վերելակների ֆոնդի թարմացման և նորոգման ծրագրի արժեքն է 96,424,300 դրամ, որից 50%-ը պետության ֆինանսավորումն է, մնացած մասը՝ համայնքի ներդրումը: «2020-ի սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում Կոտայքի մարզից քննարկմանը ներկայացված և արդեն հավանության արժանացած ծրագրով Հրազդան քաղաքում նախատեսված է բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում: Քաղաքի վերելակների կեսից ավելին արդեն սպառել են իրենց ռեսուրսները, որոշներն էլ կորցրել են անվտանգությունն ապահովող մասերը, այդ իսկ պատճառով այս ծրագրի որակյալ և ժամանակին իրականացումը առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է»,-ասվում է գրառման մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |