Հայ եւ հոլանդացի շախմատիստները ոչ ոքի են խաղացել26 հունվարի 2009 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին Corus Chess-2009 շախմատի գերմրցաշարում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Լյուկ Վան Վելիի հետ: Նշենք, որ սա նրա 7-րդ ոչ ոքին է մրցաշարում: Շախմատիստները խաղաղ դաշն են կնքել 50-րդ քայլում: Նման արդյունք է գրանցվել նաեւ մեկ այլ հայ շախմատիստ Սերգեյ Մովսեսյանի (Սլովակիա) պարտիայում, որը նույնպես հանդիել է հոլանդացու` Յան Սմիթսի հետ: Արդյունքում Սլովակիայի ներկայացուցիչը 5 միավորով դարձել է A խմբի միանձնյա առաջատարը: Հունվարի 26-ին մասնակիցների համար հանգստյան օր է: Հունվարի 27-ին, 9-րդ փուլում Արոնյանը կհանդիպի ԱՄՆ ներկայացուցիչ Գատա Կամսկու հետ, իսկ Մովսեսյանը` ուկրաինացի Կարյակինի հետ: 8-րդ փուլի արդյունքները. Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-Սերգեյ Կարյակին` Ուկրաինա-1:0 Վան Յուէ` Չինաստան-Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան-1:0 Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-Յան Սմիթս`Հոլանդիա-0,5:0,5 Լեւոն Արոնյան` Հայաստան-Լյուկ Վան Վելի` Հոլանդիա-0,5:0,5 Թեմուր Ռաջաբով` Ադրբեջան-Լեյներ Դոմինգես` Կուբա-0,5 :0,5 Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-Գատա Կամսկի` ԱՄՆ-0,5:0,5 Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-Մայքլ Ադամս` Անգլիա-0,5:0,5: Դասավորությունը A խմբում 8 փուլերից հետո. Մովսեսյան` 5 միավոր, Կարյակին, Ռաջաբով, Արոնյան, Դոմինգես-4,5-ական միավոր, Կամսկի, Կարլսեն, Ադամս, Սմիթս, Վան Վելի-4-ական միավոր, Սթելվագեն, Վան Յուէ, Իվանչուկ-3,5-ական միավոր, Մորոզեւիչ-2,5-ական միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |