Վրաստանում Covid-19-ի 2 նոր դեպք կա![]() 19 հունիսի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 895-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կառավարական StopCov կայքը։ Համաճարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 741 մարդ, մահվան ելքով 14 դեպք է գրանցվել։ Կարանտինում 2891 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 256 մարդ։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին։ Արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |