Փաշինյան․ Համաճարակի պատճառով ձեռնպահ կմնամ Մոսկվա այցից![]() 19 հունիսի 2020 - 18:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակային իրավիճակի պատճառով չի մասնակցի Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, այս մասին նա նամակով հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև»,- գրել է նա։ Փաշինյանը նշել է, որ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակն ընդհանուր ժառանգություն է և իր համար մեծ պատիվ կլիներ ներկա լինել այդ շքերթին։ Հունիսի 1-ին Փաշինյանը հայտարարել էր, որ ամբողջ ընտանիքով կորոնավիրուսով են վարակված։ Վարակը վարչապետի ու ընտանիքի մոտ ասիմպտոմ էր անցել, նրանք արդեն բուժվել են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |