Ընդհանուր $2.7 մլն-ի օգնություն ԱՄՆ-ից՝ Covid-19-ի դեմ պայքարի համար20 հունիսի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պանդեմիայի սկզբից ի վեր 2.7 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով, ասվում է Պետքարտուղարության հաղոդագրության մեջ: Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացման, ծանր դեպքերի վարման բարելավման ու համայնքների մակարդակի պատրաստվածության պլանավորման, ռիսկերի հաղորդակցության և առողջության ու հիգիենայի խթանման աջակցության, փորձագիտական կարողության մեծացման ու այլ նպատակների համար, գրում է «Ամերիկայի ձայնը»: Ընդհանուր առմամբ՝ վերջին 20 տարում ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին, ըստ Պետքարտուղարության, գերազանցել է $1 մլրդ 57 մլն-ը, որից մոտ $106 միլիոնը տրամադրվել է առողջապահության ոլորտին: Տարածաշրջանում Պետքարտուղարությունը օգնություն է տրամադրել նաև Հայաստանի հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին: Վրաստանին օժանդակությունը գրեթե նույնն է, ինչ Հայաստանին: ԱՄՆ-ի վերջին շրջանի օգնությունը Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում կազմում է 2․7 միլիոն դոլար: Վրաստանին տրամադրված ընդհանուր օգնությունը կազմում է ավելի քան 3.6 միլիարդ դոլար, որից առողջապահության չափաբաժինն է մոտ 139 միլիոնը: Տարածաշրջանում ամենամեծ գումարը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ տրամադրվում է Ադրբեջանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Վերջինիս ծրագիրը ևս ունի գրեթե նույն նպատակները, ինչպես Հայաստանի ու Վրաստանի ծրագրերը, սակայն տրամադրվող գումարը ավելի մեծ է՝ մոտ 3.6 միլիոն դոլար: Վերջին 20 տարում Ադրբեջանը տարածաշրջանմում ընդհանուր առմամբ ամենաքիչ ամերիկյան օգնություն ստացած երկիրն է: Ընդհանուր օգնությունը մոտ 895 միլիոն դոլար է, որից առողջապահական ոլորտին է ուղղվել մոտ 41 միլիոնը: ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ մինչ այս պահը Covid-19-ի դեմ ամերիկյան գլոբալ արձագանքի համար հատկացվել է ավելի քան 12 միլիարդ դոլար: Պետքարտուղարության և ԱՄՆ զարգացման միջազգային գործակալության միջոցով ավելի քան 120 երկրի կառավարություն ստացել է 1.2 միլիարդ դոլարի աջակցություն՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |