Միրզոյան․ ԵԽ ղեկավարին նամակ եմ գրել 3 պատգամավորի ադրբեջանամետ հայտարարության մասին![]() 20 հունիսի 2020 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորի ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։ Միրզոյանի խոսքով՝ նման հայտարարությունն անընդունելի է՝ հաշվի առնելով այս ժամանակահատվածը, երբ Ադրբեջանական Հանրապետության նախագահը և պաշտպանության նախարարը սպառնում են նոր պատերազմ սկսել: Ավելի վաղ Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության hանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բասեսկուն և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոյին համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ Արցախն անվանվել է օկուպացված տարածք, կոչ է արվել կարգավորել հակամարությունը Ադրբեջանի ամբողջականության շրջանակում: «Նմանօրինակ հայտարարությունները ԵՄ պատգամավորների կողմից կարող են օգտագործվել Ադրբեջանի հակաժողովրդավարական և ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես ռազմական ուժի կիրառման և Արցախի բնակչության նկատմամբ ագրեսիայի սանձազերծման հավանություն: Մենք անհանգստացած ենք Հայաստանի մասին համազեկուցող Բաշեսկուի կեցվածքով, ով հայտնի է Ադրբեջանի ղեկավարության հետ իր մտերիմ կապերով և անցյալում հանդես է եկել Ռումինիայում բնակվող հայերի մասին հակասական դիտարկումներով»,-գրել է Միրզոյանը։ Ըստ նրա՝ հիմք կա ենթադրելու, որ Տրայան Բաշեսկուն անկարող է հրաժարվել իր՝ նախկինում ունեցած առնչություններից և բարեխիղճ ու ներառական մոտեցում ցուցաբերել ներկայիս պարտականություններին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |