ԶՈւ-ում կորոնավիրուսի ախտորոշման օրական մինչև 200 նմուշ է հետազոտվում

ԶՈւ-ում կորոնավիրուսի ախտորոշման օրական մինչև 200 նմուշ է հետազոտվում

PanARMENIAN.Net - Զինված ուժերում կորոնավիրուսի ախտորոշման օրական մինչև 200 նմուշի հետազոտություն է արվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ դա թույլ է տալիս թիրախային խմբերում արագ հայտնաբերել վարակակրին և կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը զինված ուժերում։

Նշվում է, որ ԶՈւ և ՌԴ ԶՈւ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում համատեղ իրականացնում են կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։

«Ռուս մասնագետները տարվող աշխատանքներին զուգահեռ դասընթացներ են անցկացնում զինվորական բժիշկ-մասնագետների խմբի համար։ Ռուս գործընկերների հսկայական փորձը հետագայում կծառայի ի նպաստ ԶՈՒ բժշկագիտության զարգացմանը և ստացիոնար նմանատիպ լաբորատորիա ունենալու և կիրառելու գործին։

Բանակն առողջ է, կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հատկացրած հազարավոր թեստերը կօգտագործվեն զինակոչիկների հետազոտման և առողջ զորակոչի ապահովման նպատակով։ Իսկզինծառայողների հետ անցկացվում են սանիտարահիգիենիկ անվտանգության բարձրացման վերաբերյալ ուսուցողական պարապմունքներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---