Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերն ավելանում են․ Հանգստյան օրերի խիստ սահմանափակումներն արդյունքը չեն տվել20 հունիսի 2020 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում հանգստյան օրերի կարանտինային խիստ ռեժիմը ցանկալի արդյունքերի չի բերել, հայտարարել է հիվանդությունների վերհսկման և կանխարգելման բաժնի ղեկավար Յագութ Գարաևան, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Հունիսի 14-15-ին Ադրբեջանի մի շարք խոշոր քաղաքներում խիստ կարանտին էր հայտարարվել, մարդկանց արգելված էր տնից դուրս գալ։ Նա նշել է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կտրուկ ավելացել է, շատացել են նաև ակտիվ հիվանդներն ու մահերը։ Ըստ նրա՝ այդ պատճառով է, որ կրկին խիստ արգելքների են վերադարձել։ Գարաևան հայտնել է նաև, որ հիվանդության մուտացիա և երիտասարդների մոտ բարդացումներ կան։ Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսի ևս 438 դեպք է հաստատվել, վարակակիրների ընդհանուր թիվը 11,767 է, բուժվել է 6325, մահացել՝ 143-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |