Պաղպաղակների ընկերությունը հրաժարվում է «Էսկիմո» բառից․ Խտրական նշանակություն կա20 հունիսի 2020 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Dreyer’s Grand Ice Cream ընկերությունը կփոխի իր 99-ամյա բրենդի՝ Eskimo Pies պաղպաղակի անունը՝ դառնալով հերթական ընկերությունը, որը վերանայում է իր մարքեթինգային քաղաքականությունը՝ ռասայական հավասարության և էսկիմոսներին խտրականության չենթարկելուց, փոխանցում է New York Post-ը։ «Մենք պարտավոր ենք մաս կազմել ռասայական հավասարությանը և ընդունել, որ տերմինը նսեմացնող է»,-նշել են ընկերությունից։ Անվան փոփոխության հետ՝ ընկերությունը կփոխի նաև մարքեթինգային արշավի մաս հանդիսացող որոշ դետալներ, օրինակ՝ պաղպաղակների վրա ավանդաբար պատկերվող փոքրիկ տղային` ձնառատ միջավայրում։ Ավելի վաղ Aunt Jemima-ն (ալյուրի, օշարակի և այլ ապրանքների բրենդ՝ սևամորթ կնոջ պատկերով) և Uncle Ben (բրնձի ապրանքանիշ՝ աֆրոամերիկացու պատկերով) ընկերությունները հայտարարել էին, որ պատրաստվում են վերանայել իրենց ապրանքատեսակների վրայի վիճահարույց պատկերները՝ սոցցանցային քննաադատություններից հետո։ ԱՄՆ-ում այս արշավը սկսվել է ռասայական խտրականության դեմ պայքարող բողոքի ցույցերից հետո։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |