Քոչարյանի գրավը վճարել են ռուսաստանաբնակ հայ գործարարները

Քոչարյանի գրավը վճարել են ռուսաստանաբնակ հայ գործարարները

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար պահանջված 2 մլրդ դրամ ($4,1 մլն) գրավը վճարվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարների կողմից, լուրը հաստատել է նրա ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Նրա խոսքով՝ վճարել են «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը, «Մոնարխ» ընկերությունների խմբից Սերգեյ Համբարձումյանը, բիզնեսմեն Գենադի Ստեփանյանը, գումարի մյուս հատվածը վճարվել է AFK Sistema ընկերության կողմից, որտեղ Քոչարյանն անկախ տնօրեն է։

Ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ մասնակցել են գրավի վճարմանը։ Գործարար Սերգեյ Համբարձումյանը նույնպես հաստատել է, որ անձամբ մասնակցել է երկրորդ նախագահի գրավի վճարմանը՝ որպես ֆիզանձ։

«Նա կարող է գտնվել տանն ու սպասել դատարանի վճռին։ Ես կարծում եմ, որ կարիք չկա նրան կալանքի տակ պահել, դա ճիշտ չէ»,- մանրամասնել է Համբարձումյանը։

Հունիսի 19-ին Քոչարյանն ազատ է արձակվել դատարանին վճարված 2 մլրդ գրավից հետո։ Նա անազատության մեջ է 2019-ից։ 2018-ին Ռոբերտ Քոչարյանին 2 անգամ ձերբակալել էին։ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---