Իտալիայում մարտից ի վեր Covid-19-ից ամենացածր մահացությունն է գրանցվել![]() 22 հունիսի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսից 24 մարդ է մահացել։ Սա ամենացածր ցուցանիշն է մարտի 2-ից ի վեր, գրում է CNN-ը։ Մարտի կեսից կորոնավիրուսից օրական հարյուրավոր մարդիկ էին մահանում, մահերի առավելագույն ցուցանիշը մեկ օրում եղել է 969-ը։ Հունիսի 22-ի դրությամբ վարակի 224 նոր դեպք է գրանցվել, որից կեսը՝ Լոմբարդիայում։ Ավելի քան 20 մարդ է վարակվել Պյեմոնտում և Էմիլիա Ռոմանյա շրջանում, իսկ մյուս շրջաններում՝ մոտ 10 դեպք։ 7 շրջանում ընդհանրապես նոր դեպք չի գրանցվել։ Ըստ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալների, կորոնավիրուսը ընդհանուր առմամբ 34,634 մարդու մահվան պատճառ է դարձել։ Վարակակիրների ընդհանուր թիը 238,499 է։ Համավարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 182,893 հիվանդ։ Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում 150 մարդ կա։ Photo: Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |