Զոհրաբյան․ ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում, ԲՀԿ-ն չի մասնակցի նիստին![]() 22 հունիսի 2020 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին։ Այդ մասին հայտարարել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով` մտածում էին, որ գուցե անհրաժեշտություն կա նիստին մասնակցելու, բայց որոշել են չմասնակցել։ Ավելի վաղ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կմասնակցի նիստին՝ դիրքորոշումը հայտնելու համար։ Զոհրաբյանը նշել է, որ օրակարգային հարցի քննարկման համար ընդամենը 2 ժամ է սահմանված, ուստի հնարավոր չէ ներկայացնել, թե ինչպիսի սահմանադրական հեղաշրջում է պատրաստվում Հայաստանում։ Նա նաև նշել է, որ Սահմանադրական դատարան դիմելու համար խմբակցության ձայները բավարար չեն։ Հունիսի 22-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է գումարվել։ Օրակարգում Սահմանադրության փոփոխությունների հարցն է։ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը ենթադրում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |