Մխիթարյան․ Լավ մարզավիճակում եմ, կուզեի ևս 6-7 խաղաշրջանի մասնակցել22 հունիսի 2020 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին «Արսենալը» վարձակալությամբ է տրամադրել իտալական ակումբին, ասել է, որ լավ մարզավիճակում է և կցանկանար ևս 6-7 խաղաշրջանի մասնակցել։ Այդ մասին տեղեկացնում է Ա աերիայի YouTube-ի պաշտոնական ալիքը։ «Ես գերազանց մարզավիճակում եմ, անհամբեր սպասում եմ առաջնության վերսկսմանը։ Ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Հաճույք եմ ստանում այստեղի ֆուտբոլից, այս լիգայից և կյանքից ընդհանրապես»,-ասել է Մխիթարյանը։ Նա հույս է հայտնել, որ այդպես էլ կշարունակվի։ «Ցավոք՝ այնքան էլ շատ գոլերի հեղինակ չեմ դարձել, բայց ինձ համար առավել կարևոր է, որ «Ռոման» հաղթի և միավորներ հավաքի»,- ասել է Մխիթարյանը։ Ավելի վաղ մարզիկն ասել էր, որ իր ժամանակը Լոնդոնում ավարտվել է, նա կցանկանար Հռոմում մնալ։ Լոնդոնի «Արսենալը» նախկինի պես ցանկանում է վաճառել Մխիթարյանին, սակայն «Ռոման» չի ցանկանում 15 մլն ֆունտ ստեռլինգ (17 մլն եվրո) վճարել: Ընթացիկ խաղաշրջանի 13 խաղում Մխիթարյանը 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |