ՀԺ․ ՍԴ-ն որոշել է վերսկսել Քոչարյանի դիմումի քննությունը

ՀԺ․ ՍԴ-ն որոշել է վերսկսել Քոչարյանի դիմումի քննությունը

PanARMENIAN.Net - Սահմանդրական դատարանում աշխատակարգային նիստ է անցկացվել. «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ օրակարգում վերջին պահին ավելացվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցը:

Այն վերաբերում էր 300.1 հոդվածի սահմանադրականությանը, այսինքն՝ Քոչարյանի անձեռնմխելիությանը:

ՍԴ-ն որոշել է դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը:

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցում։

2019-ի հուլիսին ՍԴ-ն կասեցրել էր Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործը և կարծիքներ ստանալու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---