«Հեղափոխության պահապանների» անդամի հանդեպ բռնություն է կիրառվել. 2 ձերբակալված կա![]() 22 հունիսի 2020 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ անձանց կողմից որպես զենք գործադրվող առարկաներով բռնություն է գործադրվել «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ, 2 անձ ձերբակալվել է, ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: Հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի Տիչինա փողոցում մի խումբ անձինք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծել են իրեն՝ հայհոյանքներ հնչեցնելով իր և ՀՀ վարչապետի հասցեին՝ միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի հատման վայրում հայտնաբերվել է 2 մահակ: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով (պատժվում է պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով): Նույն օրը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել է 2 քաղաքացի՝ ծնված 1989 և 1990թթ., և հարցաքննվել: Վերջիններս ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված արարք կատարելու կասկածանքով (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով): Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |