Թորոսյան․ Կորոնավիրուսով 504 հիվանդ ծանր վիճակում է, 123-ը՝ ծայրահեղ ծանր22 հունիսի 2020 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակված պացիենտներից 504-ը ծանր վիճակում են, 123-ը` ծայրահեղ ծանր։ Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ դա շատ մտահոգիչ է։ Նա տեղեկացրել է նաև, որ 44 հիվանդ է միացված թոքերի արհեստական օդափոխության սարքին: Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ հունիսի 21-ից արդեն չկան կորոնավիրուսով վարակված հիվանդներ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման և տանն են սպասում հիվանդանոց տեղափոխվելու հերթին։ Նախարարը կարծում է, որ այդ խնդիրը հաջողվել է հաղթահարել։ Թորոսյանը ասել է նաև, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը երկարաժամկետ բնույթ է կրելու և դրանք պետք է խստորեն պահպանվեն։ Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 20,588-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 320-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 9131 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,980 է։ Ընդհանուր առմամբ, արվել է 96,843 թեստ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |