Փաշինյան․ Հնգապատկել զգոնությունը, 100 նոր վարակվածից 2-ը մահանալու են

Փաշինյան․ Հնգապատկել զգոնությունը, 100 նոր վարակվածից 2-ը մահանալու են

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով 100 նոր վարակվածից 15-ն անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ն անխուսափելիորեն հայտնվելու են վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը, ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն:

Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը եւ պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերըզ»,-ասվում է գրառման մեջ:

Հունիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 504-ը ծանր վիճակում են, 123-ը` ծայրահեղ ծանր։ 44 հիվանդ է միացված թոքերի արհեստական օդափոխության սարքին:

Նախարար Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ հունիսի 21-ից արդեն չկան կորոնավիրուսով վարակված հիվանդներ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման և տանն են սպասում հիվանդանոց տեղափոխվելու հերթին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---