ԵՄ-ն հավելյալ հանձնառություն է ստանձնել 92 մլն եվրոյի աջակցություն տրամադրել ՀՀ-ին![]() 23 հունիսի 2020 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հավելյալ հանձնառություն է ստանձնել 92 մլն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որը որպես հայաստանյան պատվիրակության ղեկավար համատեղ հայտարարությամբ է հանդես եկել Եվրանեսթ ԽՎ համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Դրանում ասվում է, որ բարձր է գնահատվում Հայաստանի առաջընթացը արդարադատության բարեփոխումների ոլորտում: «Գոհունակությամբ ենք արձանագրում արդարադատության քաղաքականության երկխոսության շրջանակներում համագործակցության արդյունավետությունը, որի շնորհիվ 2019-ին ընդունվեց արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական չափանիշներին համապատասխան ռազմավարություններ։ 2020-ին էլ բյուջետային աջակցման նոր ծրագիրը կնպաստի բարեփոխումների իրագործմանը, հատկապես` դատավորների բարեվարքության ստուգման հարցում»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԵՄ-ն ավելացրել է տարեկան միջին օժանդակությունը՝ 40 միլիոն եվրոյից հասցնելով 65 մլն-ի: Եվրոպական Միությունը արձագանքել է Հայաստանում Covid-19-ի ճգնաժամի ծագման հենց սկզբում` մոբիլիզացնելով տարածաշրջանային և երկկողմանի աջակցության փաթեթները: «Ընդգծելով ՀՀ և ԵՄ միջև Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու և առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացումը, որը կարեւոր նախապայման է վիզաների ազատականացման համար, մենք հավատում ենք, որ մոտ ապագայում ՀՀ-ի հետ առավել սերտ համագործակցության և շարժունակության բարձրացման հաջորդ ուղենիշը պետք է լինի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը»,- ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարությունը հիմնականում վերաբերում է Covid-19 համավարակով պայմանավորված ճգնաժամի հետևանքները մեղմելուն ուղղված ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության, ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ուղղությամբ աջակցության և ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման շարունակականության ապահովման հանձառությունների վերահաստատմանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |