Թրամփը կարգադրել է դադարեցնել որոշ աշխատանքային վիզաների և գրին քարտի տրամադրումը![]() 23 հունիսի 2020 - 14:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել, որով մինչև 2020-ի ավարտը դադարեցվում է մի շարք մուտքի արտոնագրերի տրամադրումը։ Խոսքը H1-B, H-4 և H-2B, L տեսակի աշխատանքային վիզաների և գրին քարտի մասին է, գրում է ՏԱՍՍ-ը։ Տեքստում նշվում է, որ ԱՄՆ նախագահը դիմում է այդ միջոցին, որպեսզի ամերիկացի բանվորներն առաջինը կորոնավիրուսի տնտեսական հետևանքներից վերականգնվելու հնարավորություն ստանան։ Սահմանափակման տևողությունը դեկտեմբերի 31-ից հետո կարող է կրկին երկարացվել։ H-1B տիպի մուտքի արտոնագրերը թույլ են տալիս ամերիկացի գործատուներին ժամանակավոր հիմունքով արտասահմանցի աշխատակիցների վարձել։ Թրամփի վարչակազմը մինչ համաճարակն արդեն փորձում էր խստացնել այդ վիզաների տրամադրման կարգը։ H-4 վիզաները տրամադրվում են H-1B արտոնագրեր ունեցողների մերձավոր հարազատներին։ Իսկ H-2 վիզաները թույլ են տալիս ժամանակավոր աշխատուժ վարձել գյուղոլորտում, շինարարության և այլ ոլորտներում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |