ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ. «Միացի՛ր մեծ մրցավազքին»![]() 23 հունիսի 2020 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է «Միացի՛ր մեծ մրցավազքին» անկանխիկ գործարքներ իրականացնելու արշավը: Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 22-ը ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի թողարկած Visa քարտերով կատարել 300,000 դրամից մինչև 1 մլն դրամի սահմանում նվազագույնը 30 անկանխիկ վճարում: Ըստ կատարված վճարումների չափի, հնարավոր է ստանալ՝ • 300,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝ a. Xiaomi Redmi ապրանքանիշի Power bank, b. նոթբուքի համար նախատեսված պայուսակ, c. web տեսախցիկ, • 500,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝ a. JBL ապրանքանիշի բարձրախոս, b. Marshall ապրանքանիշի ականջակալ, c. նոթբուքի համար նախատեսված ուսապարկ, • 1,000,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝ a. AirPods ականջակալ, b. Samsung Earbuds Plus ականջակալ, c. JBL ապրանքանիշի բարձրախոս: Նշված պայմաններով գործարքներ կատարելուց անմիջապես հետո անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ նվերներից որևէ մեկն ընտրելու համար: Դրանց քանակը սահմանափակ է: Քարտից քարտ փոխանցումները, ինտերնետային գործարքները (բացառությամբ հայաստանյան բանկերի կողմից սպասարկվող առցանց հարթակներում կատարված վճարումները), կոմունալ վճարումները, էլեկտրոնային դրամապանակների միջոցով կատարվող գործարքները և բջջային օպերատորների գրասենյակներում կատարվող վճարումները չեն համարվի գործառնություններ: Նշվում է, որ անկանխիկ վճարումների կատարումը ոչ միայն խնայում է ժամանակը, այլ նաև հեշտ է, արագ ու ապահով: Արշավի մյուս մանրամասներն ու բացառությունները՝ այստեղ: Հարցերի դեպքում կարելի է զանգահարել Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներով (010 31 88 88, 010 31 99 99) կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեսյբուքյան էջին: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |