ՍԴ փոխնախագահ. ԱԺ օրինագիծն ինձ չի վերաբերում![]() 23 հունիսի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ազգային ժողովում ընդունված նախագիծն իր վրա չի տարածվում։ Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։ Նախագծի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է հեռանան պաշտոնից։ «Փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, քանի որ պաշտոնավարում եմ 2014-ի օգոստոսից, ավելի ճիշտ հոկտեմբերի 1-ից, երբ անցել եմ պարտականությունների կատարմանը»,- ասել է Գյուլումյանը: Նա նշել է նաև, որ ԱԺ-ում ընդունված նախագծին իրավական գնահատական տալ չի կարող, քանի որ այն կարող է ներկայացվել ՍԴ քննարկման։ Գյուլումյանն ասել է նաև, որ պայքարելու է իր իրավունքների համար՝ նշելով, որ դատավորները՝ սպառելով ներպետական ատյանները, կարող են դիմել Եվրոպական դատարան: Նա հավելել է, որ ինքն անձմաբ դիմելու է այդ քայլին, քանի որ ավելի քան վստահ է՝ բոլոր հիմքերն ունի գործը մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու համար։ «Հրանտ Նազարյանը և Ֆելքիս Թոխյանը նույնպես, կարծում եմ, որ չեն լռի, բայց դա իրենց որոշելիք հարցն է: Դա իմ կարծիքն է»,- ասել է ՍԴ դատավորը: Գյուլումյանը նշել է, որ նախագիծը, գուցե վերաբերի այն դատավորներին, որոնք պաշտոնավարել են 12 տարի անընդմեջ։ ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը: Ընթերցեք նաև․ Թովմասյան․ ԱԺ ընդունած օրինագծին ծանոթ չեմ, ՍԴ-ն այն չի ստացել ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |