Ղրղզստանի նախկին նախագահն ազատազրկվել է 11 տարով![]() 23 հունիսի 2020 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման կոռուպցիայի գործով։ Նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը հայտնել է, որ դատարանը նրան մեղավոր է ճանաչել։ Դատավճիռը կայացվել է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատման գործով։ Բացի այդ, դատարանը վճռել է բռնագանձել Ատամբաևի ունեցվածքը և զրկել նրան պետական կոչումներից և պարգևներից, անվանական ժամացույցից, գրում է «Վեդոմոստին»։ Բռնագանձման ենթակա կարողության ցանկում կա նաև 5 ավտոմեքենա, հողամասեր, «Ապրիլ» հեռուստաալիքը, «Մեդիա ֆորում», «Ֆորում», «Ավտոմաշ» ընկերություններն ու արժեթղթեր և հաշիվներ ղրղզական մի քանի բանկում։ 2019-ի հուլիսին խորհրդարանը զրկել էր Ատամբաևին անձեռնմխելիությունից։ Օգոստոսի 8-ին Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները ձերբակալել էին նրան նստավայրի մի ամբողջ օր տևած գրոհից հետո։ Նախկին նախագահի կողմնակիցները Կոյ Տաշ գյուղում դիմադրություն էին ցույց տվել, որի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի 1 զինծառայող զոհվել էր, 52 մարդ՝ վիրավորվել: Այն ժամանակ Բիշքեկում և արվարձանում տուժել էր մոտ 132 մարդ։ Ատամբաևը նախագահել է 2011-2017 թթ.: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |