2020-ին ճամփորդության ամենաանվտանգ ուղղությունները հայտնի են

2020-ին ճամփորդության ամենաանվտանգ ուղղությունները հայտնի են

PanARMENIAN.Net - 2020-ին ուղևորությունների համար ամենաանվտնագ ուղղություն է համարվել Վիետնամը։ The Independent-ը հրապարակել է այդպիսի վայրերի վարկանիշը։

Համավարակի ամբողջ ընթացքում Վիետնամում գրանցվել է հիվանդության 342 դեպք, մահվան ոչ մի դեպք չի եղել։ Ըստ հեղինակների՝ դրան նպաստել են իշխանությունների օպերատիվ արձագանքն ու զսպման խիստ միջոցները, գրում է Lenta.ru-ն։

Անվտանգ երկրների ցուցակում երկրորդը Հունաստանն է, որտեղ նույնպես հաջողվել է արագ կասեցնել վարակի տարածումը։

Անվտանգ է նաև Հոնկոնգում, որտեղ իշխանությունները շնչառական դիմակներ կրելու կանոն սահմանեցին և սահմանափակեցին այցելությունները Չինաստան։ Անվտանգ է նաև Իսլանդիայում, որտեղ բնակչությունն ինտենսիվորեն թեստավորվել է։

Այցելությունների համար խորհուրդ են տրվում նաև Նոր Զելանդիան և Տրինիդադ ու Տոբակո կղզի-պետությունը։

Ավելի վաղ World Travel & Tourism Council-ն անվտանգ ուղղությունների թվում ընդգրկել էր նաև Պորտուգալիան, Թուրքիան և Սաուդյան Արաբիան։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---