Թվայնացման համար աշխատանքային գրքույկները կարող են ներկայացվել ևս 2 տարի![]() 23 հունիսի 2020 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման համար սահմանված ժամկետը երկարաձգվել է ևս 2 տարով։ Գործատուների կողմից գրքույկները ներկայացնելու համար տարբերակված ժամկետներ են սահմանվել՝ ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվի։ Ըստ այդմ՝ գործատուներն իրենց աշխատակիցների աշխատանքային գրքույկները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ հերթականությամբ՝ • 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները իրենց կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում, • 300-1000 աշխատող ունեցող գործատուները՝ վեց ամսվա ընթացքում, • 100-300 աշխատող ունեցող գործատուները՝ ինը ամսվա ընթացքում, • 50-100 աշխատող ունեցող գործատուները՝ տասներկու ամսվա ընթացքում, • մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ տասնհինգ ամսվա ընթացքում: Աշխատանքային գրքույկները ներկայացնելու պահանջը խախտած գործատուներին դա կարող է պարտադրվել նաև դատական կարգով։ 2017-ի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում, իսկ գործատուների համար սահմանվել է պարտավորություն՝ իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնել լիազոր մարմին, այնուհետև՝ աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո, դրանք վերադարձվում են աշխատողներին։ 2017 և 2018-ին հավաքագրվել և մուտքագրվել է մոտ 270,000 աշխատանքային գրքույկ։ Նշված ժամանակահատվածի ավարտին ՊԵԿ տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ առկա էր 320,000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։ 2019-ին գործընթացի շրջանակներում նախատեսված էր տեսաներածել մոտ 350,000 աշխատանքային գրքույկ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |