«Վրիպակ է»․ Էրեբունի ԲԿ-ն՝ Covid-19-ով հիվանդին տված մահվան էպիկրիզի մասին![]() 24 հունիսի 2020 - 11:46 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի» բժշկական կենտրոնը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութին, ըստ որի կորոնավիրուսով վարակված ողջ մարդու էպիկրիզում մահ է արձանագրված, հայտարարել է՝ «մահ» բառը վրիպակ է։ «Հիվանդը «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել աորտայի շերտազատվող անևրիզմայով: Վերակենդանացման բաժանմունքում նրա վիճակը կայունացվել է, հրավիրվել է անոթային վիրաբույժ: Ծանր սոմատիկ պատճառները հաշվի առնելով՝ որոշվել է չգնալ վիրահատության, քանի որ վիրահատական միջամտությունը կարող էր հիվանդի կյանքի հետ անհամատեղելի դառնալ: Հիվանդի հարազատները հրաժարվել են հետագա բուժումից եւ հիվանդը դուրս է գրվել: Ինչ վերաբերում է Covid-19 թեստին, ապա «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացվող յուրաքանչյուր հիվանդից կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է ԱՆ ՀՎԿԱԿ լաբորատորիա: Թեստի պատասխանը ստացվել է մեկ օր հետո՝ դրական: Այսինքն, հիվանդանոց մուտք գործելուց հիվանդն արդեն իսկ ունեցել է կորոնավիրուսային վարակ: Ինչ վերաբերում է հիվանդության պատմության մեջ նշված «մահ» բառին, հայտնում ենք, որ դա վրիպակ է՝ պայմանավորված վերակենդանացման բաժանմունքի գերծանրաբեռնվածությամբ: Նույն փաստաթղթի մեջ նշված է նաև, թե առողջական ինչ վիճակով է հիվանդը բժշկական կենտրոնից դուրս գրվել»,- ասվում է բուժկենտրոնի հայտարարության մեջ: Ֆեյսբուքյան օգտատերը, որը ներկայանում է որպես հիվանդ Նորիկ Ղարիբյանի թոռ, տեսանյութում տեղեկացնում է, որ հունիսի 21-ին պապին տեղափոխել են հիվանդանոց, անցկացրել բոլոր հետազոտությունները, ասել, որ նա սրտի խնդիր ունի և վիճակն անհույս է։ Հարազատները հրաժարվել են հետագա միջամտությունից և հաջորդ օրը՝ հունիսի 22-ին, հիվանդին դուրս են գրել, ու էպիկրիզում նշվել է, որ մահ է գրանցվել։ Դրանում գրանցված են մահվան օրն ու ժամը՝ հունիսի 22, ժ. 12։40։ Օգտատերը ներկայացրել է նաև մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ասվում է, թե հիվանդը հանձնել է կորոնավիրուսի թեստ և դրա պատասխանը դրական է։
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |