Covid-19-ի հետևանքները կարող են զգացվել ամբողջ կյանքում24 հունիսի 2020 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից բուժված յուրաքանչյուր երրորդ պացիենտ հիվանդության հետևանքները կարող է զգալ հետագա ամբողջ կյանքի ընթացքում։ Կարող են վնասվել թոքերը, քրոնիկական հոգնածություն և հոգեբանական խանգարումներ լինել։ Նման եզրակացության են եկել Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության մասնագետները։ Ըստ հետազոտության՝ կորոնավիրուսով հիվանդացածների 30%-ի մոտ հետագայում կարող է թոքերի ֆիբրոզ զարգանալ, ինչը հանգեցնում է շնչառական ֆունկցիայի խանգարման և վատթարացնում է թոքերի հագեցվածությունը թթվածնով, գրում է ՌԲԿ-ն՝ The Daily Telegraph-ին հղումով։ Բուժվածների կեսի մոտ կարող են ֆիզիկական, կոգնիտիվ և հոգեբանական խանգարոմներ դիտվել, իսկ մոտ 70%-ի մոտ կարող է զառանցանքային խանգարում զարգանալ։ Յուրաքանչյուր 10-րդ պացիենտի սիրտը կարող է վնասվել։ Ըստ գիտնականների՝ տվյալներ կան, որ կորոնավիրուսը կարող է ուղեղի խանգարումներ առաջացնել, որոնք հետագայում կարող են հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 9․2 մլն-ն, որից մահացել է 477,000-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |