Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ:

Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: Covid-19-ը հաստատվել է նաև նախկինում Գետավանում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ:

Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերը հասել են 110-ի:

Ապաքինվել է 77 անձ։ Մեկուսացված է 68 քաղաքացի, անցկացվել է 1724 թեստավորում:

Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---