Հայ զինծառայողները մասնակցել են Հայրենականի 75-ամյակի զորահանդեսին

Հայ զինծառայողները մասնակցել են Հայրենականի 75-ամյակի զորահանդեսին

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ զինծառայողները Մոսկվայում մասնակցում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին: Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյան տեսանյութ է հրապարակել Մոսկվայի Կարմիր հրապարակից։

Նրանք անցել են Կարմիր հրապարարակով հայկական Թամանյան դիվիզիայի պատմական դրոշի ներքո, գնդապետ Աշոտ Հակոբյանի հրամանատարությամբ։

ՀՀ ԶՈւ զորախումբը խորհրդանշական՝ 75-հոգանոց է։

Ակնկալվում էր, որ Մոսկվայում զորահանդեսին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա հրաժարվել է այցից՝ երկրում համաճարակային իրավիճակի պատճառով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---