ՌԴ-ում Ղրղզստանի պատվիրակության անդամների մոտ Covid-19 է ախտորոշվել․ Նախագահը չի մասնակցել զորահանդեսին![]() 24 հունիսի 2020 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ժամանելով Մոսկվա, չի մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին, քանի որ իրեն ուղեկցող անձանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ «Ըստ ալգորիթմի՝ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենեբեկովը, պատվիրակության անդամներն ու ուղեկցող անձինք Մոսկվա ժամանելուն պես պետք է Covid-19-ի թեստ հանձնեին։ Երկուսի մոտ դրական արդյունք է եղել», - ասել են նախագահի մամուլի ծառայությունում, գրում է Ինտերֆաքսը։ Դրական են եղել նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Դանիյար Սադիկովի և թիկնապահի թեստերը։ Հաղթանակի զորահանդեսն անցկացվել է հունիսի 24-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի պատճառով։ Շքերթին մասնակցել է 13,000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տեխնիկա և 75 ինքնաթիռ և ուղղաթիռ։ ՀՀ ԶՈւ զինծառայողները ևս մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |