Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են![]() 24 հունիսի 2020 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են։ Այդ մասին ասել է Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - ասել է Մերի Հարությունյանը։ Թե ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ժամանակ՝ գրասենյակի պատասխանատուն չի մեկնաբանել՝ նշելով, որ այցելությունն անձնական բնույթ է կրել և նպատակահարմար չէ մանրամասներ ներկայացնել: Քոչարյանի և Սարգսյանի հանդիպման փաստը հաստատել է նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, ով ևս նույն պատճառաբանությամբ ձեռնպահ է մնացել նախագահների հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելուց: Քոչարյանն ազատ է արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Գումարը վճարելուն մասնակցել է ռուսաստանաբնակ մի քանի խոշոր գործարար։ Առաջին անգամ Քոչարյանը կալանավորվել է 2018-ի ամռանը, ՀՀ-ում իշխանափոխությունից հետո, ավելի ուշ ազատվել է կալանքից, հետո կրկին կալանավորվել, կրկին ազատ արձակվել և կրկին կալանավորվել արդեն 2019-ի հունիսին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |