Պատգամավոր Ենգիբարյանը կորոնավիրուսով է վարակվել![]() 24 հունիսի 2020 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կորոնավիրուսով է վարակվել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։ Հավանաբար՝ ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ՝ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում՝ ձեզ հարազատ անձանց»,- գրել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վահե Էնֆիաջյանի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։ Նա վերջին շրջանում մասնակցել է ԱԺ նիստերին, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցության ցույցերին։ Նա առաջին պատգամավորն էր, ում մոտ ախտորոշվել է Covid-19: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |