Թանդիլյան․ Գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ24 հունիսի 2020 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԺ արտահերթ նիստում գույքահարկի վերանայման օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ նախագծի ընդունման դեպքում գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ, ու չկա մի անշարժ գույք, որի գույքահարկը չի ավելանալու։ Նա հավելել է, որ մոտ 570,000 միավոր անշարժ գույք պետք է սկսի հարկվել, իսկ դրանց տերերի թվում շատ են նպաստառուները, թոշակառուները և այլն, տեղեկացնում է Shantnews.am-ը։ Նա նաև անընդունելի է համարել օրիանգծի քննարկումը արտակարգ դրության պայմաններում։ «Սա խայտառակություն է։ Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի օրինագիծ քննարկելը չգիտեմ ում մտքով կարող է անցնել… ու անել դա արտահերթ ռեժիմով»,- ասել է Թանդիլյանը։ Նա հիշեցրել է, որ արտահերթ ռեժիմը սահմանափակում է ելույթների և հարցերի հնարավորությունները։ Պատգամավորի խոսքով՝ այս նախագիծն այնքան «չաշխատած» է, որ նույնիսկ Երևանի քաղաքապետարանը, ով հիմնական շահառուն է, չի հասցրել կարծիք հայտնել նախագծի մասին։ Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը. ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի: ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |