Պատգամավոր Գորգիսյանը սեփական ցանկությամբ ինքնամեկուսացել է25 հունիսի 2020 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հունիսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսևորվել են կորոնավիրուսի սիմպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։ Ամսի 20-ից փորձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ և ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք, բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապվել պարետատուն։ Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը (12+14=26)»,-ասվում է գրառման մեջ։ Պատգամավորը նշել է, որ ինքնազգացողությունը լավ է՝ չհաշված «ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթևակի նյարդային ապրումները»։ Նա նաև հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը և վիտամիններով հարուստ մրգեր օգտագործել։ Ազգային ժողովի կազմում այլ մեկուսացածներ և կորոնավիրուսով վարակվածներ ևս կան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վահե Էնֆիաջյանի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։ Վարակվել են նաև Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը և Քրիստինե Պողոսյանը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |