Հունիսի 26-ին Մոսկվա-Երևան թռիչք կիրականացվի25 հունիսի 2020 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։ Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ Ցուցակագրված քաղաքացիները, ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 25-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և հունիսի 26-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը 13,000 ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հաշվառումը կմեկնարկի հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։ Ավելի վաղ դեսպանատունը հայտնել էր, որ համաճարակի բռնկումից ի վեր ՀՀ ավելի քան 25,000 քաղաքացի է հերթագրվել ՌԴ-ից հայրենիք վերադառնալու համար։Նախորդ թռիչքը տեղի է ունոցել հունիսի 22-ին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |