Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է մոտ 5 մլրդ դրամի հարկ չվճարելը կազմակերպելու գործով25 հունիսի 2020 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է։ Հունիսի 25-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել նաև 5,678,764,260 դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու համար՝ ՔՕ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ)։ Ըստ մեղադրանքի՝ Մայրապետյանին փաստացի պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել կապալառու ընկերության հետ, որի կողմից իրականացված շինաշխատանքների արդյունքում Երևանի Տերյան 66 հասցեում 2006-ին կառուցվել է 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ Մայրապետյանը, նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող հարկերը, 2006-ին կազմակերպել է նշված բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերը «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հետ կնքված առուվաճառքի պայմանագրերում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է մոտ 66,000 դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ մոտ 75,000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ մոտ 61,000 ՀՀ դրամ, մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770,000 դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160,000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875,000 դրամ։ Այնուհետև «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից 2006-ի երկրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ակնկալվող 3,072,651,630 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 228,696,200 ՀՀ դրամ ԱԱՀ գումար:Բացի այդ, նշված գործարքների իրական արժեքներն ամբողջությամբ չեն ներառվել 2006-ի շահութահարկի հաշվարկում. ակնկալվող 2,846,243,830 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 11,435,000 ՀՀ դրամի չափով շահութահարկի գումար: Այսպիսով՝ Սամվել Մայրապետյանի կազմակերպած հանցավոր գործունեության հետևանքով պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 5,678,764,260 դրամի հարկ, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020-ի հունիսի 25-ի դրությամբ կազմել են 3,109123,432 դրամ։ Սամվել Մայրապետյանը հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց՝ նախնական համաձայնությամբ ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև օժանդակել է Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը |