Քոչարյանի թիմը հետ է կանչել դիմումը, որը խանգարում է Մարուքյանին ՍԴ դիմել25 հունիսի 2020 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հետ է վերցրել ՍԴ մուտքագրված դիմումը։ «Այդ փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական երկու խմբակցություններն ասել են, որ «դրանք ամբողջությամբ ապօրինի են», սակայն խմբակցություններից մեկը պարոն Քոչարյանի գործը հայտարարեց որպես պառլամենտարիզմը պաշտպանելու նախապայման», - ասել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, փոխանցում է Civilnet-ը: ԲՀԿ-ն պատրաստվում էր ՍԴ դիմել ԱԺ-ում՝ միայն «Իմ քայլի» ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձայներով ընդունված սահմանադրական փոփոխությունների հարցով։ ԼՀԿ-ն նախ հայտարարել էր, որ չի կարող միանալ ստորագրահավաքին, քանի որ այդպիսի հնարավորություն օրենքով նախատեսված չէ, ապա՝ հունիսի 24-ին, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ կդիմի ՍԴ, բայց ավելի ուշ՝ Քոչարյանին առնչվող գործով ՍԴ նիստից հետո։ Գործը պիտի քննվեր ՍԴ-ում հուլիսի 7-ին։ Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանը, իր հերթին, քննադատել է ԼՀԿ դիրքորոշումը։ «Պատգամավորները, որոնք պարտավոր են կատարել իրենց սահմանադրական պարտավորությունը․․․ խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց գործողություն դրա (ոտնահարման – խմբ․) դեմ չեն կատարում», - ասել է նա, ԼՀԿ դիրքորոշումը համեմատելով թալանի ականատես լինելու, բայց ոստիկանություն չդիմելու հետ։ Նա հայտարարել է, որ դիմումը հետ է վերցվում «հանուն իրավական պետության»՝ ակնարկելով, որ այսպիսով ԼՀԿ անգործության պատճառը վերացվում է։ Ավելի վաղ հունիսի 25-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։ Դրանք պիտի ուժի մեջ մտնեն հունիսի 25-ից լույս 26-ի կեսգիշերին։ Ընդունված փոփոխություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները նախագահի պաշտոնում դադարեցվում են, իսկ 12 տարի և ավել պաշտոնավարած 3 դատավոր զրկվում պաշտոնից։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալում է որակում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |