Ուրիխանյանը կմիանա ՍԴ դիմելու ԲՀԿ ստորագրահավաքին25 հունիսի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կմիանա սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու համար «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին: «Ալյանս» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱԺ-ում իր ներկայացուցիչ պատգամավոր Ուրիխանյանը լիազորվել է կուսակցության կողմից ստորագրել ձևաթուղթը, և հիմա տեղի է ունենում այդ գործընթացը, որից հետո դիմելու համար կպակասի միայն 1 ձայն։ «2015-ին հիմնադրված «Ալյանս» ցենտրիստական կուսակցության երիտասարդական թևի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գաբրիելյանը, պաշտոնապես պատասխանելով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին, հայտնում է, որ «Ալյանս» կուսակցությունը, որպես իրապես ընդդիմադիր քաղաքական ուժ, գոհունակություն է հայտնում, որ ԱԺ-ում իր ներկայացուցիչ պատգամավորի մեկնաբանություններն զգոնության ու սթափության աստիճանի ազդեցություն ունեցան «Լուսավոր Հայաստանի» հարգելի գործընկերների համար... և պարոն Գորգիսյանը հայտարարեց, որ նրանք պատրաստ են ստորագրել ՍԴ դիմելու ձևաթուղթը»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ: Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը: Փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրեն։ ԼՀԿ խմբակցությունը պատասխանել էր, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո: Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 26-ից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար |