ԲՀԿ-ն դիմումը ՍԴ է ներկայացրել![]() 26 հունիսի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և դրան միացած անկախ պատգամվոր Տիգրան Ուրիխանյանն օրենքով սահմանված ժամկետում սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ալյանս» կուսակցությունն ԱԺ-ում իր ներկայացուցիչ Ուրիխանյանին լիազորվել է իր կողմից ստորագրել ձևաթուղթը։ ՍԴ դիմելու համար պահանջում է պատգամավորների 1/5-րդ մասի ստորագրությունը` շրջանառվում էր 27 թիվը, սակայն ԱԺ ներկա գումարման պատգամավորների թվի մեկ հինգերորդը կազմում է 26.4, որը կարելի է մեկնաբանել որպես 26 անհրաժեշտ ստորագրություն։ Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրեն։ ԼՀԿ խմբակցությունը պատասխանել էր, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:Քոչարյանի փաստաբանները հանեցին ՍԴ-ից իրենց դիմումը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործը չշահարկվի, սակայն ԼՀԿ-ն դա բավարար չհամարեց ստորագրահավաքին միանալու համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |