Կորոնավիրուսից մահացածների տվյալները տարածելու հանգամանքները պարզվում են

Կորոնավիրուսից մահացածների տվյալները տարածելու հանգամանքները պարզվում են

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից մահացածների տվյալները համացանցում տարածելու հանգամանքները պարզվում են, ասվում է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։

Հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, Facebook սոցիալական ցանցի «Զնդան» անունով և zndan711 նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար» հոդվածը, վարակից մահացած անձանց տվյալներով:

Դեպքի առթիվ հունիսի 3-ին ոստիկանությունում հարուցվել է քրգործ՝ ՔՕ 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Քննչական։

Facebook-ում «Զնդան» անունով և zndan711 նույնականացման տվյալով անհատական էջին հասանելիություն ստացած IP հասցեները պարզելու նպատակով բաժանորդային տվյալներ ստանալու թույլտվության միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

«Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք» վերտառությամբ հոդվածին կցվել է «կորոնավիրուսից մահացած անձանց ցուցակների տեսապատճեները, որտեղ մասնավորապես նշված են 132 անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, մահվան ամսաթիվ, հասցե և բժշկական հաստատությունների անվանումները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---