Հայաստանի շախմատի առաջնությունում Արման Փաշիկյանին չեմպիոնություն բերեց Տիգրան Պետրոսյանի հանդեպ տարած հաղթանակը

PanARMENIAN.Net - Ավարտվեց Հայաստանի շախմատի 69-րդ առաջնությունը: Որոշիչ 13-րդ փուլում Արման Փաշիկյանը հաղթեց օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանին եւ, հավաքելով 8,5 միավոր, շահեց չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ երկար ժամանակ Հայաստանի առաջնությունը գլխավորող Տիգրան Քոթանջյանը նույնպես իր հաշվում 8,5 միավոր ուներ, բայց լրացուցիչ տվյալներով զիջեց չեմպիոնի տիտղոսը Փաշիկյանին:



Օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը զբաղեցրել են համապատասխանաբար 5-րդ եւ 8-րդ տեղերը: Իգական սեռի միակ ներկայացուցիչը երկրի տղամարդկանց շախմատի առաջնությունում` Էլինա Դանիելյանը, 5 միավորով ամրապնդվեց մրցաշարային սանդղակի 11-րդ հորիզոնականում: Ավարտվեց նաեւ Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը: Չեմպիոն դարձավ Լիլիթ Գալոյանը, որը 0,5 միավորով առաջ անցավ Սիրանույշ Անդրեասյանից:



Իրադրությունը մրցութային սանդղակում առաջնության ավարտից հետո



Անուն Միավորներ TB1 TB2

1 Փաշիկյան Արման - 8.5 - 51.5 - 7

2 Քոթանջյան Տիգրան - 8.5 - 50.5 - 6

3 Անդրիասյան Զավեն - 8 - 51.25 - 3

4 Չիբուխչյան Արթուր - 8 - 49 - 5

5 Մինասյան Արտաշես - 7.5 - 45.5 - 5

6 Բաբուջյան Լեւոն - 7 - 48 - 6

7 Գրիգորյան Ավետիք - 7 - 42.75 - 4

8 Պետրոսյան Տիգրան - 7 - 39.25 - 5

9 Անաստասյան Աշոտ - 6.5 - 39.25 - 3

10 Մելքումյան Հրանտ - 6 - 32.75 - 4

11 Դանիելյան Էլինա - 5 - 32 - 4

12 Նալբանդյան Տիգրան - 4.5 - 24.5 - 3

13 Տեր-Սահակյան Սամվել - 4 - 24.5 - 1

14 Մինասյան Արա - 3.5 - 24.75 - 1
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---