Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկների համար չի բացվի![]() 26 հունիսի 2020 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Վրաստանում գործող միջազգային ավիահաղորդակցության արգելքը կերկարացվի մինչև հուլիսի 31-ը։ Այդ մասին հայտնել է երկրի քաղավիացիայի գործակալությունը։ Ավելի վաղ հայտարարվել է, որ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստվում է բացվել զբոսաշրջիկների համար։ Գործակալությունն արդեն մի քանի անգամ երկարացրել է մարտից գործող սահմանափակումը, վերջին անգամ ժամկետը երկարացվել էր մինչև հունիսի 30-ը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները կգործեն մինչև հուլիսի 31-ը ներառյալ», - ասվում է հաղորդակցության մեջ։ Համապատասխան տեղեկությունն արդեն փոխանցվել է բոլոր ավիաընկերություններին։ Հունիսի 26-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով 2 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 919 դեպք։ Ապաքինվել է 760-ը, մահացել է 14 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |