Գյուլումյան․Դեռ ոչ ոք չի արձանագրել, որ լիազորություններս ավարտված են![]() 26 հունիսի 2020 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն աշխատանքի է ներկայացել ՍԴ: Նա հայտարարել է, որ դեռևս ոչ ոք չի արձանագրել, որ իր լիազորություններն ավարտված են: «Հարցը կարգավորվում է սահմանադրական կարգով։ Դատարանում առայժմ այնպիսի փաստաթուղթ չկա, որ որևէ մեկի լիազորություններն ավարտվել են», - ասել է Գյուլումյանը, գրում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի ՍԴ մասին օրենք, որով կազմակերպվում է ՍԴ գործունեությունը։ «Այս պարագայում օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել։ Հետևաբար, հայտարարությունները, ոչ իմ, ոչ էլ ձեր՝ աշխատանքից ազատվելու հիմք չեն», - հավելել է նա։ Խոսելով Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի՝ արձակուրդում լինելու մասին՝ Գյուլումյանն ասել է, որ սա իրենց հերթական արձակուրդն է, որից էլ օգտվել են։ «Սովորաբար, երբ ՍԴ նախագահն արձակուրդ է գնում, օրենքի հիման վրա նրան փոխարինում է տեղակալը» , - հավելել է Գյուլումյանը։ Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրեն։ ԼՀԿ խմբակցությունը պատասխանել էր, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:Քոչարյանի փաստաբանները հանեցին ՍԴ-ից իրենց դիմումը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործը չշահարկվի, սակայն ԼՀԿ-ն դա բավարար չհամարեց ստորագրահավաքին միանալու համար։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և դրան միացած անկախ պատգամվոր Տիգրան Ուրիխանյանն օրենքով սահմանված ժամկետում սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան։,/i> Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |