ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

PanARMENIAN.Net - ԱԺ ԲՀԿ խմակցության անդամ Իվետա Տոնոյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, տեղեկացնում է Armlur.am-ը։

Նա թեստ է հանձնել ու այն դրական է եղել:

Ազգային ժողովում այլ մեկուսացածներ և կորոնավիրուսով վարակվածներ ևս կան։ Վարակվել են ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, «Իմ քայլը» խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Գևորգյանը և Ծովինար Վարդանյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---