Դերասան Միխայիլ Եֆրեմովը սրտի նոպա է ունեցել![]() 26 հունիսի 2020 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Դերասան Միխայիլ Եֆրեմովը հունիսի լույս 26-ի գիշերը սրտի նոպա է տարել, որի պատճառը կարող է լինել Մոսկվայի կենտրոնում դերասանի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետ կապված նյարդային ցնցումը։ Այդ մասին ասել է նրա փաստաբան Էլման Փաշաևը։ «Գիշերը նա սրտի նոպա է ունեցել։ Նա հրաժարվեց «շտապ օգնությունից», ասաց, որ ոչինչ չի ուզում։ Ես նրա մոտից կեսգիշերին եմ հեռացել և խստիվ պատվիրել եմ, որ «շտապ օգնություն» կանչի, եթե ինքնազգացողությունը վատթարանա։ Հուսով եմ, նա չի անտեսի դա», - ասել է Փաշաևը, գրում է Deutsche Welle-ն։ Միխայիլ Եֆրեմովին մեղադրանք է ներկայացվել, ըստ որի նա հունիսի 8-ին Մոսկվայի կենտրոնում ավտոմեքենա է վարել ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, ՃՏՊ-ի պատճառ է դարձել, որի հետևանքով մարդ է մահացել։ Տեսախցիկների տեսագրությունում երևում է, որ Եֆրեմովի ջիպը մեծ արագությամբ դուրս է գալիս հանդիպակաց և բախվում սնունդ առաքող ֆուրգոնին։ Ֆուրգոնի վարորդը՝ 57-ամյա Սերգեյ Զախարովը, առավոտյան հիվանդանոցում մահացել է։ Եթե դերասանի մեղավորությունն ապացուցվի, նրան 5-12 տարի ազատազրկում է սպառնում։ Եֆրեմովը ներողություն է խնդրել Զախարովի հարազատներից, սակայն դրանք չեն ընդունվել։ Photo. Ria Novosti Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |